Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ հուլիսի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 629 նոր դեպք։ Համեմատության համար նշենք, որ դրան նախորդող շաբաթ այդ ցուցանիշը կազմում էր 354 նոր դեպք։
Այդ ընթացքում կատարվել է 5681 թեստավորում։ Վարակից մահվան նոր դեպք չի գրանցվել․ ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետեւանքով 8626 մահվան դեպք է արձանագրվել։
Նշված ժամանակահատվածում առողջացել է 311 մարդ։
Հայաստանում կատարվել է 2 միլիոն 222 հազար 607 պատվաստում
Առողջապահության նախարարությունից հայտնել են նաեւ, որ հուլիսի 18-ի դրությամբ Հայաստանում կատարվել է 2 միլիոն 222 հազար 607 պատվաստում։
Առաջին չափաքանակ է ստացել է 1 միլիոն 140 հազար 321 քաղաքացի, ամողջապես՝ երկրորդ չափաքանակ է ստացել 1 միլիոն 16 հազար 801 մարդ։ Խթանիչ՝ բուստեր չափաքանակով պատվաստվել է 60 հազար 747 մարդ: