ԱՄՆ-ը ներկայացնող հայազգի շախմատիստ Լեւոն Արոնյանը հաղթել է համացանցով անցկացված FTX Road to Miami արագ շախմատի մրցաշարում:
Հուլիսի 18-ին անցկացված եզրափակիչ պատասխան մրցախաղում նա 2,5:0,5 հաշվով վստահաբար հաղթել է չինացի գրոսմայստեր Վեյ Յիին: Այսպիսով` ընդհանուր հաշիվը դարձել է 2:0, եւ մեր հայրենակիցը հռչակվել է մրցաշարի հաղթող:
Կազմակերպիչներն Արոնյանին պարգեւատրել են 25 հազար դոլարով, բացի դրանից` նա կստանա 5000 դոլար բոնուս: