Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ օտարերկրյա պետությունների հետ հարաբերությունների գծով Վատիկանի քարտուղար Փոլ Ռիչարդ Գալահերը հայտարարել է, որ Վատիկանն ընդունում է Ռուսաստանի վճռորոշ դերը ԼՂ հակամարտության վերջնական կարգավորման հարցում:
Նա ընդգծել է նաեւ Վատիկանի եւ Ռուսաստանի դրական հարաբերությունների կարեւորությունը, ասելով, թե արտաքին քաղաքականության որոշ հարցերում դիրքորոշումները համընկնում են, որոշ հարցերում՝ ոչ այնքան:
Գալահերը, որն անցած ուրբաթ Վատիկանի պատվիրակության կազմում, Հռոմի պապի հետ մեկնել էր Իրաք, նշել է, որ Վատիկանում կցանկանային մեծ առաջընթաց տեսնել հետխորհրդային տարածքում սառեցված հակամարտությունների կարգավորման առումով: