Ըստ Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի՝ Սեւանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 11-17-ը իջել է 2 սմ-ով եւ հասել 1900,69 մետրի, որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 6 սմ-ով, իսկ 2022-ի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 26 սմ-ով։
Ոռոգման նպատակով Սեւանա լճից իրականացված ջրառի չափաքանակը հուլիսի 11-17-ն ընկած ժամանակահատվածում եղել է 14,676 միլիոն խորանարդ մետր, իսկ ընդհանուր ջրառի չափաքանակը հունիսի 3-17-ը ներառյալ՝ 66,734 միլիոն խորանարդ մետր:
Արփա-Սեւան ջրատարով հուլիսի 11-17-ն ընկած ժամանակահատվածում Սեւանա լիճ է տեղափոխվել 1,296 միլիոն խորանարդ մետր, իսկ 2022-ի հունվարի 1-ից հուլիսի 17-ը ներառյալ՝ 148,033 միլիոն խորանարդ մետր ջուր: