««Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդներից Խաթիա Դեկանոիձեն գտնում է, որ Վրաստանում պետք է լինեն արտահերթ ընտրություններ, հանրաքվեի մասին այլեւս խոսք չկա, քանի որ հանցագործ կառավարությունը բարոյական իրավունք չունի խոսելու ինչ-որ փոխզիջման մասին», գրում է Վրաստանի aliq.ge հայկական կայքը:
Ըստ Դեկանոիձեի` «Պիրվելի» հեռուստաընկերության տարածած ձայնագրությունները նորմալ երկրում իշխանությունների հրաժարականի պատճառ կլինեին։
Ավելի վաղ` երկրի վարչապետի հրաժարականի մասին խոսել են նաեւ ընդդիմության մի շարք այլ ներկայացուցիչներ։ Երկրում բողոքի երթեր են եղել` արտահերթ ընտրությունների եւ վարչապետ Ղարիբաշվիլիի հրաժարականի պահանջով:
Հիշեցնենք, որ, ըստ «Պիրվելի» հեռուստաընկերության` իրենք գաղտնի ձայնագրություն են ստացել, որում Վրաստանի իշխող թիմի ֆորմալ առաջնորդ միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի որդի Բերան եւ Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլին պատվիրում են մի քանի անձանց, այդ թվում՝ անչափահասի պատժել սոցցանցերում ոչ ցանկալի մեկնաբանություններ թողնելու համար: