Ըստ ղազախական «Ինֆորմբյուրո» գործակալության՝ Ղազախստանի իշխանություններն ի դեմս տնտեսական ռեսուրսների անօրինական համակենտրոնացման հակազդման հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի՝ նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի ընտանիքին առնչվող քրեական գործերի հետաքննության շրջանակում երկրի գանձարան են վերադարձրել 230 միլիարդ թենգեին (481 միլիոն դոլար):
Գործը քննվել է Նազարբաեւի մերձավոր ազգականների նկատմամբ։ Հանձնաժողովում կարծում են, որ նախկին նախագահի զարմիկը, կինը, ինչպես նաեւ Նազարբաեւ ընտանիքի մերձավորներից մեկը՝ «ՌՈՓ օպերատորի» ղեկավարը, փող են լվացել, ներառյալ արտերկրում: Բոլոր կասկածյալները 2022-ի մարտից հետո ձերբակալվել են: