Եվրոպայի տարածաշրջանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Վիտյանիս Անդրյուկայտիսը լիտվական Žinių radijas ռադիոկայանի եթերում հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ երկարժեք պատվաստանյութի արտադրությունը կսկսվի 2022-ի աշնանը:
«Ընդհանուր համաճարակային իրադրությունը չի ուրախացնում, ուստի անհրաժեշտ է պահպանել զգոնությունը: Հուսով ենք՝ կորոնավիրուսի դեմ երկաժեք պատվաստանյութը կօգնի վարակի եւ դրա մուտացիաների դեմ պայքարում»,- ընդգծել է ԱՀԿ ներկայացուցիչը:
Անդրյուկաստիսը նշել է, որ դեղագործական ընկերությունների տվյալներով՝ երկարժեք պատվաստանյութի ատադրության աշխատանքը մոտենում է ավարտին:
«Մի քանի արտադրողներ պնդում են, որ ամեն ինչ գործնականում պատրաստ է զանգվածային արտադրություն սկսելու համար»,- ասել է ԱՀԿ պաշտոնյան: Մասնագետները համոզմունք են հայտնել, որ երկարժեք պատվաստանյութը պաշտպանում է ե՛ւ սկզբնական վարակից եւ մուտացիոն մանրէահիմքերերից: