Վերլուծաբան Արեգ Քոչինյանը կարծում է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ պատերազմի վտանգը առկա է: «Ալիք Մեդիա»-ի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում Քոչինյանը պնդում է, որ Հայաստանը պետք է վճռականորեն գնա Թուրքիայի հետ հարաբերությունների՝ դա համարելով նոր պատերազմի զսպման կարեւոր մեխանիզմ: