Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկո Սխերմերսը հայտարարել է, որ Նիդերլանդներն Ադրբեջանում պահվող բոլոր հայերին համարում է ռազմագերիներ:
Ըստ «Արմենպրես»-ի՝ դեսպանը, նշել է, որ Նիդերլանդները շատ փոքր դերակատարում ունի ԼՂ հակամարտության լուծման գործում, եւ իրենք ջանքեր են ներդրում Բրյուսելի միջոցով կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով՝ հույս հայտնելով, որ ի վերջո ԼՂ հակամարտության երկարաժամկետ լուծում կգտնվի:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը փետրվարի 25-ին հայտարարել էր, որ Բաքուն դեռ անցյալ տարվա աշնանը Հայաստանին է վերադարձրել Լեռնային Ղարաբաղում (Արցախում) ռազմական գործողությունների ժամանակ գերեվարված բոլոր հայ քաղաքացիներին, իսկ Բաքվում ներկայումս պահվում են միայն ահաբեկիչներն ու դիվերսանտները, եւ այդ առումով Հայաստանի կողմից ցանկացած սպեկուլյացիա տեղին չէ: