ԵԱՀԿ-ն, Կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ տարածած հաղորդագրության մեջ, կոչ է անում ամրապնդել կանանց առաջնորդությունը, ինչը շատ կարեւոր է բարգավաճող եւ խաղաղ հասարակության կառուցման համար:
«Կանանց եւ աղջիկների տնտեսական իրավունքների եւ հնարավորությունների ընդլայնումն անհրաժեշտ է որոշումների ընդունման՝ մասնավորապես հակամարտությունների լուծման եւ խաղաղության հաստատման գործում նրանց նշանակալի եւ իրավահավասար մասնակցության համար: Կանանց առաջնորդության խրախուսումը կարեւոր հանգամանք է, երբ ձգտում ենք ընդլայնել կանանց եւ աղջիկների լիարժեք եւ արդյունավետ մասնակցությունը որոշումներ ընդունելու գործընթացին: ԵԱՀԿ-ն կոչված է կարեւոր դեր խաղալու մեր հասարակություններում կանանց առաջնորդության ամրապնդման ջանքերում»,- նշել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն:
ԵԱՀԿ առաջնորդներն ընդգծել են, որ գենդերային հավասարությունը նախապայման է համընդհանուր խաղաղության, կայուն տնտեսական զարգացման եւ ժողովրդավարական կառավարման համար: