ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 20-ին ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ Կատրին Գյորինգ-Էքքարդտի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ժամանակ շոշափվել են հետպատերազմյան իրավիճակին, տարածաշրջանում տեւական խաղաղություն հաստատելուն առնչվող թեմաներ: Քննարկվել է նաեւ Գերմանիայի հարուստ խորհրդարանական ավանդույթի մաս կազմող հանրահայտ Christian Prayer Breakfast-ների կազմակերպումը, ինչպես նաեւ վերականգնվող էներգիային վերաբերող գործնական հարցեր:
Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու օրակարգով եւ ջանքեր է գործադրում տարածաշրջանային ենթակառուցվածքների եւ տրանսպորտային ուղիների ապաշրջափակման, ինչպես նաեւ սահմանազատման եւ սահմանային անվտանգության ուղղությամբ:
ԱԺ նախագահը շեշտել է, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի իր հարեւանների հանդեպ:
Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահը նշել է, որ աչալրջորեն հետեւում են տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին, եւ համոզմունք է հայտնել, որ հակամարտությունների լուծման արդյունավետ ուղին խաղաղ բանակցություններն են: