ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար եւ ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնական Հենրի Քիսինջերը Bloomberg գործակալության հետ հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ը հաջողության չի հասնի Չինաստանի հետ հարաբերություններում՝ լինելով ական առճակատման վիճակում:
Քիսինջերի կարծիքով Միացյալ Նահանգների ղեկավարությունը պետք է «նկատի ունենա Չինաստանի կայունությունը եւ այն, որ Չինաստանի խնդրից անհնար է ազատվել:
«Անհրաժեշտ է գտնել Չինաստանի հետ գոյակցելու եղանակը»,- նշել է փորձառու դիվանագետը: Ըստ Քիսինջերի՝ կարեւոր է Չինաստանին կամ ցանկացած այլ երկրի թույլ չտալ, որ դառնա համաշխարհային հեգեմոն: «Սակայն դրան անհնար է հասնել մշտական առճակատման հաշվին»,- ընդգծել է ԱՄՆ նախկին պետքարտուղարը: Նա նաեւ նշել է, որ Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ լուրջ երկխոսության բացակայությունը խոր մտահոգությոն է առաջացնում:
Հենրի Քիսինջերն ավելի վաղ համոզմունք էր հայտնել, որ Միացյալ Նահանգները Չինաստանի հետ մտնում է դիմակայության դարաշրջան: Ըստ նրա՝ արեւմտյան քաղաքական գործիչները պետք է հրաժարվեն ՉԺՀ-ի հնարավոր արեւմտականացման պատրանքներից: