Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն իր թուրք պաշտոնակից Մեւլյութ Չավուշօղլուի հետ հուլիսի 20-ին զրուցել է հեռախոսով:
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի վարչության՝ Բայրամովն ու Չավուշօղլին խոսել են երկկողմ հարաբերությունների եւ տարածաշրջանի ընթացիկ զարգացումների մասին: Նախարարները մտքեր են փոխանակել միջազգային կազմակերպություններում, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Թուրքիայի մասնակցությամբ եռակողմ ձեւաչափերով համագործակցելու վերաբերյալ:
Բայրամովը եւ Չավուշօղլուն անդրադարձել են նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերին: