Ըստ France Presse գործակալության՝ պլանային տեխնիկական սպասարկում իրականացնելուց հետո «Հյուսիսային հոսք» խողովակաշարով գազը սկսել է հոսել։ «Հյուսիսային հոսքը» վերագործարկվել է տեխսպասարկումից հետո:
Ավելի վաղ տեղեկացվել էր, որ Եվրոպա «Հյուսիսային հոսք» գազատարով ռուսական գազի մատակարարումները պետք է վերսկսվեն հուլիսի 21–ին՝ պլանային պրոֆիլակտիկ աշխատանքների տասնօրյա դադարից հետո։ Դրանք մեխանիկական բաղադրիչների եւ ավտոմատացման համակարգերի փորձարկում էին ներառում: