Ամուսնության պաշտոնապես գրանցումը հանդիսավոր արարողությունների ժամանակ կհեշտացվի։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ մեծ պահանջարկ կա ամուսնության պետական գրանցումը կատարելու ոչ թե ՔԿԱԳ-ների (ԶԱԳՍ) տարածքում, այլ յուրօրինակ եւ հանդիսավոր պայմաններում։
Ըստ գործող կարգի՝ ամուսնության հանդիսավոր արարողության կազմակերպման պետական վճարումը ՔԿԱԳ տարածքում 20 հազար դրամ է, իսկ դրա սահմաններից դուրս՝ 40 հազար դրամ։
Այսուհետեւ, Կառավարության որոշմամբ, ՔԿԱԳ-ը պայմանագրային հիմունքներով կհամագործակցի այլ մարմինների հետ՝ վերջիններիս տարածքում (բնության գրկում, տեսարժան վայրերի մոտ) հանդիսավոր արարողությունը կազմակերպելու նպատակով։ Սակայն այս դեպքում նույնպես քաղաքացիները 40 հազար դրամ պետք է վճարեն։