Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիքի՝ իրանական Թավրիզ քաղաքի «ադրբեջանական լինելու» մասին գրառումն Իրանում կոշտ արձագանքի է արժանացել։
Իսրայելի դեպանը Twitter-ում արած գրառման մեջ, մասնավորապես, նշել էր, որ ընթերցել է «Թավրիզի առեղծվածային հեքիաթները» գիրքը, որտեղից սովորել է «Ադրբեջանի պատմությունն ու մշակույթը»։ Գրառմանը կից Դիքը նաեւ լուսանկար է հրապարակել, որտեղ երեւում են ընթերցած գիրքն ու Իսրայելի դրոշը։
Իսրայելցի դիվանագետի այս գրառմանը Тwitter-ում անդրադարձել է Բաքվում Իրանի դեսպան Աբբաս Մուսեւին։ Վերջինս Դիքին «արկածախնդիր երեխա» է անվանել, այնուհետեւ նշել. «Մեր եզակի Թավրիզն Իրանի վեհ պատմության մեջ հայտնի է որպես առաջինների բնօրրան։ Թվում է, թե առաջին չար սիոնիստին եւս կհուղարկավորի Թավրիզի ջանասեր ժողովուրդը»:
Իրանցի դեսպանը զգուշացրել է. «Մեր կարմիր գիծը երբեք չանցնեք, երբե՛ք»։