Ըստ Sputnik Արմենիայի՝ ՀՀ դատախազությունը հայտնել է, որ ՀՀ-ում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթինգի դեմ քրգործ հարուցված չէ։
ՀՀ գլխավոր դատախազությունը ստուգում է վերջինիս վերաբերյալ տեղեկությունները, ըստ որոնց նա լրտեսություն է արել Ադրբեջանի եւ Մեծ Բրիտանիայի օգտին։
«Դատախազությունում նման տեղեկություն չկա, քրեական գործ նույնպես չկա։ Եթե հրապարակման հեղինակները հավաստի տեղեկություններ ունեն այդ առնչությամբ, պարտավոր ենք դրանք իրավապահ մարմիններին փոխանցել»,- հայտնել են դատախազությունից։