Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում հանդիպում է ունեցել Ռուսաստանի արտգործնախարարության՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաեւի հետ։
Ըստ ադրբեջանական կողմի պաշտոնական հաղորդագրության` հանդիպմանը մտքեր են փոխանակվել տարածաշրջանում տիրող իրավիճակի, ներառյալ՝ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում տարբեր ուղղություններով ձեռնարկվող քայլերի շուրջ։
Կողմերն ընդգծել են Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների ստորագրած եռակողմ հռչակագրերի դրույթների լիարժեք կատարման կարեւորությունը տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության ապահովման համար։ Նշվել է կարգավորման գործընթացն առաջ մղելու եւ կոնկրետ արդյունքների հասնելու համար բոլոր ջանքերի մոբիլիզացման կարեւորությունը: