Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ամերիկյան The Wall Street Journal պարբերականին տված հարցազրույցում համոզմունք է հայտնել, որ Կիեւի եւ Մոսկվայի միջեւ զինադադարի հաստատումն առանց երկրի տարածքային ամբողջականության վերականգնման միայն կերկարաձգի հակամարտությունը:
Ռուսաստանն, ըստ Ուկրաինայի նախագահի, կշահի հրադադարից եւ հնարավորություն կստանա վերականգնելու ուժերը:
Ուկրաինայի ղեկավարն անդրադարձել է Արեւմուտքի ռազմական աջակցությանը՝ ընդգծելով, որ ամերիկյան HIMARS համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի առկա խմբաքանակը բավական չէ մարտի դաշտում իրավիճակը փոխելու համար: Նա հավելել է, որ Կիեւին օդուջրի պես հակաօդային պաշտպանության համակարգեր են անհրաժեշտ: