ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Մ-3 ավտոճանապարհի Արմավիրի մարզի Լուսագյուղ-Երասխահուն հատվածում գտնվող կամրջի վնասման հետեւանքով ճանապարհահատվածի երթեւեկությունն իրականացվում է մեկ գոտիով՝ երկկողմ երթեւեկությամբ։
Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտի եւ ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնի տվյալներով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար: