Հրակ Փափազյանը մարդաբանական գիտությունների թեկնածու է, ուսանել է Օքսֆորդի համալսարանում եւ երկար տարիներ զբաղվում է պոլսահայության խնդիրներով, հայ-թուրքական հարաբերություններով: «Ալիք Մեդիա»-ի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում Փափազյանը նշում է, որ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հաստատումը լարվածություն է բերելու Հայաստան-Սփյուռք գործակցության մեջ: