Ըստ ռուսական «Իզվեստիա» պարբերականի՝ պլաստիկ փաթեթները Ռուսաստանում եւ Եվրասիական տնտեսական միության երկրներում փուլ առ փուլ դուրս կմղվեն գործածությունից:
Ենթադրվում է, որ մինչեւ 2025-ը համապատասխան փոփոխությունները կներառվեն Եվրասիական տնտեսական զարգացման ռազմավարությունում:
Այժմ համապատասխան հանձնաժողովը պատրաստում է նախագիծ, որը ենթադրաբար կհաստտավի այս տարվա ընթացքում:
Ռուսաստանում պատրաստ են քննարկելու մեկանգամյա օգտագործման պլաստիկի կիրառման, ինչպես նաեւ արտադրության ու արտահանման վերաբերյալ արգելքը, որի մասին նշվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովին ուղղված ՌԴ տնտեսական զարգացման նախարարության նամակում:
Ավելի վաղ Գործարար նորությունների գործակալությունը հայտնել էր, որ առաջիկա երեք տարում ռուսաստանյան առաջատար բանկերը նախատեսում են թողարկման ենթակա բանկային նոր քարտերի 40–50%-ը դարձնել թվային, իսկ պլաստիկ քարտերի քանակը նկատելիորեն կրճատել: