ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնը թվիթերյան գրառման մեջ անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հեռախոսազրույցներին:
Ամերիկացի կոնգրեսականը ողջունել է Հարավային Կովկասի խաղաղ կարգավորման գործընթացներին ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի մասնակցությունը: Փալոնը միաժամանակ կոչ է արել անհապաղ ազատ արձակելու Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիներին եւ քաղաքացիական անձանց:
Կոնգրեսականը միեւնույն ժամանակ հայտարարել է, որ խաղաղ գործընթացին կնպաստի նաեւ, եթե Միացյալ Նահանգները Բաքվից պահանջի Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջաններից դուրս բերել ադրբեջանական զորքերը։