Արցախի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնել են, որ մարտի 10-ին զինծառայողների աճյունների եւ անհետ կորածների որոնողական աշխատանքները վերսկսել են Մարտունու (Ադրբեջանի վերահսկողութան տակ անցած հարավ-արեւելյան սահմանային գոտի) եւ Վարանդայի շրջաններում:
Արցախում եղանակային անբարենպաստ պայմանների, տեղացած առատ ձյան պատճառով մարտի 8-ին եւ 9-ին դրանք ժամանակավորապես դադարեցվել էին:
Զինադադարից հետո որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերված աճյունների ընդհանուր թիվը 1490 է, որոնցից 15-ը, նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են, մյուսները՝ ռազմական գործողությունների մասնակիցներ: