Հայաստանի պաշտպանության նախարարությունը հուլիսի 26-ին հերքել է Բաքվի պնդումները, թե հայկական զինուժը գնդակոծել է ադրբեջանական դիրքերը։
Ավելի վաղ ադրբեջանական կողմը հայտարարել էր, թե Հայաստանի զինված ուժերը երկու անգամ գնդակոծել են Լաչինի միջանցքի Մինքենդ գյուղի դիրքերը։
Հայաստանի ռազմական գերատեսչությունը հայտարարել է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը ապատեղեկատվություն է եւ չի համապատասխանում իրականությանը:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ իրենց դիրքերը գնդակոծվել են նաեւ Լեռնային Ղարաբաղի տարածքից։ «Ռուսաստանցի խաղաղապահների ժամանակավոր տեղակայման վայրից յոթ անգամ կրակել են Թերթերի, Աղդամի, Խոջավենդի ու Խոջալուի շրջաններում գտնվող ադրբեջանական դիրքերի վրա»,- պնդում է Ադրբեջանի ՊՆ-ն: