Ըստ բելգիական L՚Echo պարբերականի՝ Բելգիան հանդես է եկել արտակարգ իրավիճակում ԵՄ-ի երկրներից գազի սպառումը 15%-ով պարտադիր կրճատել պահանջելու՝ ԵՀ-ին իրավունք ընձեռելու Եվրահանձնաժողովի առաջարկության դեմ:
Բելգիան միացել է ԵՄ-ի այն 11 երկրներին, որոնք հանդես են եկել ռուսական գազից հրաժարվելու Եվրահանձնաժողովի ծրագրի քննադատությամբ: Ընդդիմադիր երկրների թվում են նաեւ Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան, Պորտուգալիան, Մալթան, Կիպրոսը, Հունաստանը եւ այլ երկրներ:
Այդ երկրների իշխանությունները համարում են, որ ՌԴ-ից մատակարարումների հնարավոր կրճատման կամ դադարեցման դեպքում Եվրահանձնաժողովը կա՛մ պետք է լիովին հրաժարվի ԵՄ-ի երկրներից 15%-ով գազի սպառման պարտադիր կրճատում պահանջելու իրավունքից, կա՛մ այդ երկրներին ԵՄ պահանջը չկատարելու իրավական հիմքով բացառիկ հնարավորություն ընձեռի:
Ավելի վաղ Իսպանիայի փոխվարչապետ եւ բնապահպանական անցման նախարար Թերեսա Ռիբերան հայտնել էր, որ Իսպանիայի իշխանությունը, հակառակ գազի պահանջարկը 15%-ով նվազեցնելու մասին Եվրահանձնաժողովի նախաձեռնություններին, մտադիր չէ օրենսդրական մակարդակով սպառողներին պարտադրել սահմանափակել գազի օգտագործումը։
Արդյունաբերության ոլորտի վերաբերյալ Ռիբերան հայտնել էր, որ այստեղ Իսպանիայի իշխանությունը կփնտրի՝ գազի սպառման հարցում մեղմացման ինչ միջոցներ կարելի է կիրառել: