Մարտի 11-12-ին հանրապետությունը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում,- հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։
«Մարտի 11-ին լեռնային եւ նախալեռնային գոտիներում, մարտի 12-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում ինտենսիվ, լեռնային մարզերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն»։
Հանրապետության կենտրոնական լեռնային և նախալեռնային շրջաններում մարտի 11-12-ին սպասվում է ձյան ծածկի ավելացում 40-50 սմ-ով։ Մարտի լույս 13-ի գիշերը եւ առավոտյան եղանակի պարզեցմամբ եւ ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված հանրապետության գրեթե բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց. վարորդներին հորդորում ենք ցուցաբերել զգոնություն:
Օդի ջերմաստիճանը մարտի 11-12-ին ցերեկը կնվազի 8-10, 13-ի գիշերը եւս 9-10 աստիճանով։
Հանրապետության տարածքում մարտի 10-ի ցերեկը, 13-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարտի 11-12-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ՝ 11-ին լեռնային եւ նախալեռնային շրջաններում, 12-ին հանրապետության ողջ տարածքում ձյան տեսքով։
Երևան քաղաքում մարտի 10-ի ցերեկը, 13-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 11-12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 11-ին ձնախառն անձրևի, 12-ին ձյան տեսքով: