Ըստ Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի՝ երեկ Թուրքիայի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տեր Սահակ Ս. Արք Մաշալյանն ընդունել է Միացյալ Նահանգներում Թուրքիայի նորանշանակ դեսպան Հասան Մուրադ Մերջանին։
Դեսպան Հասան Մուրադ Մերջանը նախկինում եղել է Ազգային մեծ ժողովի պատգամավոր եւ մինչ նոր նշանակումը երեք տարի զբաղվել դիվանագիտական աշխատանքով։
Նոր պաշտոնին անցնելուց առաջ դեսպանը ցանկացել էր քաղաքավարական այց անել Թուրքիայի Հայոց հոգեւոր կենտրոն եւ Պատրիարքի հետ զրուցել հայ համայնքին վերաբերող հարցերի շուրջ։