Եվրամիության խորհուրդը հուլիսի 26-ին Ռուսաստանի տնտեսության հատուկ հատվածների նկատմամբ պատժամիջոցների գործողությունը վեց ամսով՝ մինչեւ 2023 թվականի հունվարի 31-ը երկարաձգելու վերաբերյալ որոշում է ընդունել:
Ըստ ֆրանսիական Le Monde պարբերականի՝ անունը չհայտնելու պայմանով ոմն դիվանագետ հայտարարել է, որ ԵՄ պատժամիջոցների վերջին փաթեթը վկայեց Ռուսաստանի նկատմամբ սահմանափակումների՝ Եվրամիության հնարավորությունների սպառումը:
Թեեւ Եվրամիությունն ընդունել է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների յոթերորդ փաթեթը, ըստ պարբերականի, ի տարբերություն պատժամիջոցների նախորդ վեց փաթեթների, սահմանափակումների յոթերորդ փաթեթը բովանդակային լուրջ միջոցներ չի ենթադրում:
Le Monde-ն նշել է, որ պատժամիջոցների յոթերորդ փաթեթը կոչված է սոսկ վարելու դաշինքի քաղաքականությունը նրա դաշնակիցների դիրքորոշմանը համապատասխան:
«Մյուս կողմից ԵՄ 27 անդամ պետությունները չեն ծրագրում հոժարակամ հրաժարվել ռուսական գազից, քանի որ մատակարարումների ընթացիկ խնդիներից գլուխ հանել այնքան էլ չի հաջողվում»,- նշում է պարբերականը: