Ըստ թուրքական Star պարբերականի՝ Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ Անկարայում վստահ են, որ Մոսկվան կկատարի ՝ արտահանման համար ռուսական արտադրանքի մատակարարման սահմանափակումները չեղարկելու եւ ուկրաինական հացահատիկի արտահանման հարցում Ռուսաստանի աջակցության վերաբերյալ Ստամբուլի համաձայնագրի պայմանները:
Քալընը նշել է, որ իրականացման փուլում լինելու է շատ դժվար, քրտնաջան աշխատանք:
«Չնայած էմբարգոյի կամ պատժամիջոցների բացակայությանը՝ ռուսական հացահատիկն ինչ-ինչ պատճառներով չէր կարող արտահանվել, եւ այս համաձայնագիրը բխում է նաեւ Ռուսաստանի շահերից: Կարծում ենք՝ Մոսկվան կկատարի այդ համաձայնագրի պայմանները»,- ընդգծել է Թուրքիայի նախագահի խոսնակը: