Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթեւ Խաչատրյանը հայտնել է, որ մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը 09:30-ից վերականգնվել է տնօրենության եւ աշխատանքի դուրս չեկած մեքենավարների միջեւ բանակցությունների արդյունքում։
Երեւանի մետրոյի բոլոր կայարանների դռները հուլիսի 27-ին՝ 06:00-ից, փակ էին, մետրոն չէր գործում, քանի որ մեքենավարներն առավոտյան գործադուլ էին սկսել՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում։
Թե ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել մեքենավարների հետ բանակցություններում, տնօրենությունը չի հայտնել: