Արցախի ոստիկանությունից հայտնել են, որ ադրբեջանական զինուժը հուլիսի 28-ին 11:45-ի սահմաններում հրաձգային տարբեր զինատեսակներից մոտ 20 րոպե տեւողությամբ անկանոն կրակահերթ է բացել Թաղավարդ-Կարմիր Շուկա համայնքների ուղղությամբ։
Արցախի ներքին գործերի նախարարության տվյալներով տուժածներ չկան: Արցախի իրավապահ կառույցներն այս պահին ռուսական խաղաղապահ զորակազմի հետ իրականացնում են ստուգումներ։