Կառավարության հուլիսի 28-ի որոշմամբ՝ ՀՀ վարչապետի, փոխվարչապետի եւ աշխատակազմի ղեկավարի՝ Կառավարական տուն 1 շենքի ընդունարաններ տանող վերելակը կփոխարինվի: Իբրեւ հիմնավորում նախագծում նշվել է, որ հին վերելակը ֆիզիկապես մաշված վիճակում է, հանգեցնում է վերելակի հաճախակի խափանումների եւ վթարների:
«Վերջինիս վերանորոգումը ժամանակատար է եւ տնտեսապես ոչ նպատակահարմար: Նոր վերելակ ձեռք բերելու նպատակով կազմակերպվել է գնման գործընթաց,– ասված է նախագծում:
ՀՀ վարչապետի աշխատակազմի վարչական շենքը սպասարկող նոր վերելակ ձեռք բերելու նպատակով Կառավարության պահուստային ֆոնդից 21 միլիոն 516 հազար դրամ կհատկացվի։