Ըստ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության՝ ադրբեջանական ռազմանավերը հուլիսի 28-ին մուտք են գործել ռուսական Կասպիյսկ նավահանգիստ՝ Ռուսաստանի Կասպիական նավատորմիղի հետ համագործակցության ծրագրի շրջանակում։ Ներկայում Կասպիյսկում են Ադրբեջանի ռազմածովային ուժերի երկու պարեկային նավեր՝ G-121-ը եւ G-129-ը։
Ադրբեջանական նավերը Ռուսաստան են ժամանել համատեղ զորավարժությունների անցկացման մասին երկու երկրների pաշտպանության նախարարությունների միջեւ հաստատված ծրագրի համաձայն։