ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հուլիսի 28-ին՝ 12։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։
Հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։
Հայկական կողմում տուժածներ չկան։
Ավելի վաղ Արցախի ոստիկանությունից հայտնել են, որ ադրբեջանական զինուժը նույն օրը 11:45-ի սահմաններում հրաձգային տարբեր զինատեսակներից մոտ 20 րոպե տեւողությամբ անկանոն կրակահերթ է բացել Թաղավարդ-Կարմիր Շուկա համայնքների ուղղությամբ։