Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն համոզմունք է հայտնել, որ հացահատիկի գործարքի հաջողությունը կարող է վստահության մթնոլորտ ստեղծել Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ, ինչը կնպաստի կրակի դադարեցմանը եւ ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը:
Ըստ նրա՝ հացահատիկային գործարքի կնքումը վերացրել է ոչ միայն Ուկրաինայից, այլեւ Ռուսաստանից հացահատիկի արտահանման արգելքը: Չավուշօղլուն հույս է հայտնել, որ հացահատիկի արտահանումը կիրականացվի առանց խափանումների եւ կհասցվի այն երկրներին, որոնք դրա կարիքն ունեն:
Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ Անկարան պատրաստ է ջանքեր գործադրելու հակամարտության լուծման համար, ընդհուպ իր տարածքը Մոսկվայի եւ Կիեւի միջեւ ցանկացած մակարդակով հանդիպումների համար տրամադրելը: