Արգենտինան, Բրազիլիան եւ Մեքսիկան հրաժարվել են Ուկրաինայում տեղի ունեցող գործողությունների դատապարտման՝ ամերիկյան երկրների դիրքորոշմանը միանալուց:
Բրազիլիա քաղաքում Ամերիկայի պաշտպանության նախարարների 15-րդ խորհրդաժողովում (CDMA) հուլիսի 28-ին ընդունված հռչակագրում նշված է, որ Արգենտինան եւ Բրազիլիան, ըստ իրենց միջազգային քաղաքականությունը կարգավորող սկզբունքների, ճանաչում են ՄԱԿ-ի դերը միջազգային խաղաղություն եւ անվանգություն հաստատելու հարցում եւ համարում, որ ՄԱԿ-ն է Ուկրաինայի իրադրությունը լուծելու համապատասխան լիազորություններ ունեցող հարթակը:
Մեքսիկան եւս ՄԱԿ-ի դերի վերաբերյալ համամիտ է Արգենտինայի եւ Բրազիլիայի հետ եւ համարում է, որ Ուկրաինայի իրադրությունը CMDA-ի իրավասության ներքո չէ:
Ըստ փաստաթղթի՝ Հայիթին, Գվատեմալան, Դոմինիկյան Հանրապետությունը, Կանադան, Կոլումբիան, Պարագվայը, ԱՄՆ-ը եւ Էկվադորը կրկին վճռականորեն դատապարտել են գործողություններն Ուկրաինայում:
Ամերիկայի պաշտպանության նախարարների՝ երկու տարին մեկ կազմակերպվող խորհրդաժողովը առաջին անգամ տեղի է ունեցել 1995-ին ԱՄՆ-ում: CMDA-ի աշխատանքին մասնակցում են 34 երկրների ներկայացուցիչներ: