Ըստ Algeria Press Service գործակալության՝ Ալժիրը, Նիգերիան եւ Նիգերն Անդրսահարական գազատարի նախագծի աշխատանքի վերսկսման մասին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել:
Հուշագիրը ստորագրել են Ալժիրի էներգետիկայի եւ հանքահորերի նախարար Մուհամեդ Արքաբը, Նիգերիայի նավթի նախարար Թիմիպրե Սիլվան եւ Նիգերի նավթի, էներգետիկայի եւ էներգիայի վերականգնվող աղբյուրների նախարար Մահամանե Սանի Մահամադուն:
Ենթադրվում է, որ 4 հազար կիլոմետր երկարությամբ մայր խողովակաշարը կօգտագործվի Նիգերիայից Ալժիր գազի փոխադրման համար: Այնտեղից նիգերիական գազը Ալժիրը եւ Իտալիան միացնող Անդրմիջերկրածովյան խողովակաշարով կարտահանվի Եվրոպա, կամ կմատակարավի հեղուկացված բնական գազի տեսքով:
Ըստ France-Presse գործակալության՝ համաձայնագրի կնքման պահին նախագծում ներդրումների միագումար ծավալը գնահատվել է 10 միլիարդ դոլար:
Անդրսահարական գազատարի կառուցման համաձայնագիրն Ալժիրի, Նիգերիայի եւ Նիգերի իշխանություններն ստորագրել են դեռեւս 2009-ին: Սակայն նախագծի իրականացումը բազմիցս հետաձգվել է, նաեւ Հանուն Նիգերի գետաբերանի ազատագրման ապստամբական շարժման գործունեության պատճառով: