Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնել են, որ հուլիսի 29-ին Արցախի Ասկերանի շրջանի Այգեստան համայնքում տեղակայված «Ասպետ» ռազմամարզական ճամբարի ղեկավար Ա.Ս-ն 13:50-ի սահմաններում նշված ճամբարի հարակից տարածքում հայտնաբերել է անհայտ տեսակի զինամթերք:
Սակրավորական խումբը մեկնել է նշված տարածք, որտեղ պարզվել է, որ հայտնաբերվածը 240 մմ-անոց հրթիռ է։
Զինամթերքը տեղափոխվել է Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնքի տարածք եւ 15:20-ի սահմաններում այրման եղանակով ոչնչացվել: