«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկությունից հետո վարչապետ Փաշինյանի հետ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ իրենց առաջարկը ժամանակավրեպ է համարում:
«Մենք դրսեւորել ենք բարի կամք, ճգնաժամից լուծում ենք առաջարկել, ինչը մերժվել է»,- ընդգծել է Մարուքյանը, հավելելով, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցն, այնուամենայնիվ, իրենց օրակարգում է: