Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից հայտնել են, որ Հայաստանի ազատ ոճի երկու ըմբիշներն Իտալիայի մայրաքաղաքում աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր են դարձել:
Հայաստանի ազատ ոճի ըմբիշ Արմեն Հարությունյանը (45 կգ) նվաճել է աշխարհի մինչեւ 17 տարեկանների առաջնության բրոնզե մեդալը։
Վճռորոշ գոտեմարտում հայ ըմբիշը հաղթել է իրանցի Սալեհ Նավարիին: «Բրոնզե» մրցավեճում Արմանը հաղթել է 40 վայրկյանում։
Որակավորման փուլում Հարությունյանը հաղթել է ղրղզստանցի ըմբիշին (13:7), սակայն հետո զիջել է ամերիկացի Դոմինիկ Մայքլ Մունարետոյին, որն էլ հաղթող է դարձել: Սփոփիչ գոտեմարտում Հարությունյանը հաղթել է հնդիկ մարզիկին (8:7):
Հռոմում անցկացված աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել նաեւ Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Ռազմիկ Եփրեմյանը: Վճռորոշ գոտեմարտում նա պարտության է մատնել Ղազախստանի ներկայացուցիչ Ալիշեր Ժոլդասբային (9:2):