Երեւանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով Երեւանյան լճի եւ Հրազդանի կիրճի մաքրման աշխատանքների առաջին փուլում լճի տարածքից տեղափոխվել է շուրջ 650 մեքենա աղբ: Առաջիկայում կմեկնարկի գործընթացի երկրորդ փուլը:
Երեւանյան լճի մաքրմանը զուգահեռ՝ աղբաորսիչ միջոցառումներ իրականացնելու նպատակով Հրազդան գետի վրա տեղադրվել է ճաղավանդակ, որոնց քանակն ըստ անհրաժեշտության կավելացվի:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը մաքրել է 10 դիտահոր եւ 87 հեղեղատար: