Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը եւ առավոտյան՝ 9:00-ի դրությամբ, իրադրությունը շփման գծում էական փոփոխությունների չի ենթարկվել: Լարվածությունը պահպանվում է:
Հանրապետության ղեկավարությունը ՊԲ հրամանատարության եւ ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ համատեղ քայլեր է ձեռնարկում լարվածության լիցքաթափման եւ հետագա սրացումներ թույլ չտալու համար:
Ավելի վաղ ադրբեջանական ստորաբաժանումների սադրանքով օգոստոսի 1-ին՝ ուշ երեկոյան, վիրավորվել է Արցախի պաշտպանության բանակի զինծառայող Ալբերտ Վլադիկի Բախշիյանը։ Զինծառայողի վիճակը գնահատվում է բավարար: Նրա կյանքին վտանգ չի սպառնում։