Վրաստանի առողջապահության նախարար Էկա Տիկարաձեն ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակը Վրաստան կհասնի շաբաթ օրը:
«Շաբաթ օրվանից Վրաստանում պատվաստանյութերի աստիճանական մատակարարում կունենանք: Այս փուլում կստանանք AstraZeneca-ի 43200 չափաբաժին, հաջորդը կլինի Pfizer-ի խմբաքանակը»,- ասել է Տիկարաձեն: