Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն իր թվիթերյան գրառման մեջ նշել է, որ Եվրոպական միությունը մտահոգված է վերջին օրերին Հայաստան-Ադրբեջան համատեքստում ավելացած լարվածության մասին հաղորդագրություններով։
«ԵՄ-ն հանձնառու է խորացնելու իր ներգրավվածությունը խաղաղ գործընթացում. մենք դրանով զբաղվում ենք մի քանի մակարդակներում: Կարեւոր է թուլացնել լարվածությունը եւ օգտվել տասնամյակների վեճերի էջը շրջելու պատմական հնարավորությունից»,- ընդգծել է Տոյվո Կլաարը։