Ըստ Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակի՝ օրերս հայ-ադրբեջանական սահմանը հատած Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող, շարքային Կամիզ Մյուբարիզի Իբաեւը Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջոցով փոխանցվել է ադրբեջանական կողմին։
Գեղարքունիքի սահմանային գոտում օրեր առաջ` հուլիսի 23-ին, հայ դիրքապահների հայտնաբերած Իբաեւի՝ սահմանը հատելու պատճառը, ըստ պարզաբանումների, պարզապես մոլորվելն էր:
Ադրբեջանի ՊՆ-ն հուլիսի 24-ին հայտնել էր, որ նախորդ օրը Հայաստանի սահմանին ադրբեջանցի զինծառայող է անհետացել։