Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարության՝ Թուրքիան Ադրբեջանի պաշտպանության նախարարությանն է փոխանցել թուրքական արտադրության 13 միավոր ականազերծող մեքենա։ Մեքենաների շարժիչները 300 ձիաուժ հզորության են։
Բաքվին մատակարարված «MEMATT» ականազերծող մեքենաների քանակը հասել է 20-ի: Դրանք կիրառվելու են ԼՂ տարածքում ականազերծման աշխատանքներում: Վարանդայում օգոստոսի 2-ին 3 ադրբեջանցի զինծառայող է պայթել ականի վրա: