Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Բեռլինը շարունակում է Ուկրաինային այնպիսի զինատեսակներ տրամադրել, որոնցից մի քանիսը նույնիսկ գերմանական բանակին դեռ չեն մատակարարվել։
«Մենք տվել ենք ամենը, ինչ ունեինք․ հակատանկային եւ հակաօդային պաշտպանության համակարգեր, ականներ, թնդանոթներ, ոչ մահաբեր զինամթերք: Այժմ ավելի բարդ եւ թանկ համակարգեր ենք ուղարկում՝ ինքնագնաց հաուբիցներ, հրթիռային համակարգեր, ռադիոտեղորոշիչ կայաններ»,- մանրամասնել է Գերմանիայի կանցլերը:
Շոլցը հայտնել է նաեւ, որ գերմանացի մասնագետներն ուկրաինացիներին սովորեցնում են գերժամանակակից ռազմական սարքավորումներից օգտվելու եղանակները: