ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացման ցանկացած սցենարի։ Նա ընդգծել է, որ եթե Վաշինգտոնում որոշեն խզել դիվանագիտական հարաբերությունները, Մոսկվան դրան կդիմանա:
Մեկնաբանելով ԱՄՆ Սենատում Ռուսաստանին «ահաբեկչության հովանավոր» ճանաչելու նախաձեռնությունը` Զախարովան նշել է, որ նման քայլի տրամաբանական հետեւանքը կդառնա դիվանագիտական հարաբերությունների խզումը, որով, ըստ դիվանագետի, Վաշինգտոնը վերջնականապես կհատի անդառնալի կետը՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով: