Ըստ բրիտանական The Times հանդեսի՝ Բելգիական ֆուտբոլային ակումբում անցակցված փորձարկումների ընթացքում խուզարկու շները թեստավորումից մեկ շաբաթ առաջ մարդու քթից հանված սովորական դիմակը հոտոտելով՝ բացահայտել են Covid-19-ի առկայությունը:
Շներով զբաղվող K9 Detection ընկերությունը տպավորիչ արդյունքներ է ունեցել: Փորձարկումների ընթացքում հաստատվել է, որ կորոնավիրուսի հոտը, վարակվելու առաջին իսկ օրից, «կպչում է» մարդուն՝ նախքան ստանդարտ թեստերով հիվանդության ախտորոշումը:
«Որոշ ֆուտբոլիստների ՊՇՌ թեստը բասացական էր, մինչդեռ շների ախտորոշմամբ դրական էր, եւ այդ ֆուտբոլիստներին մենք անմիջապես մեկուսացրինք: Եվ եթե բժիշկները առաջնորդվեին մեր շների ի հայտ բերած արդյունքով, վիրուսը չէր տարածվի ու չէր վարակի թիմի մյուս անդամներին»,-ասում է K9 Detection ընկերության աշխատակից Վեքհոյզենը:
Ինչեւիցե, շների շնորհիվ վիրուսի հետագա տարածումը կանխվել է:
Կորոնավիրուս բացահայտող խուզարկու շներն այժմ իրենց ծառայությունն են կատարում Բելգիայի, Ֆինլանդիայի եւ ԱՄԷ-ի օդանավակայաններում՝ ուղեւորների շրջանում Covid-19-ը ի հայտ բերելու նպատակով: